• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile

Հաճախ տրվող հարցեր

Վարկեր
Ավանդներ
Հաշիվներ
Ինչպե՞ս է հնարավոր ներդնել ավանդ

Ավանդ ներդնելու համար պարզապես անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավանդ ներդնելու համար

Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ կամ ID քարտ։

Ո՞վ կարող է հանդիսանալ ավանդատու

Ավանդատու կարող են լինել ինչպես ՀՀ ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։

Ի՞նչ արժույթով կարող եմ ավանդ ներդնել

Ֆասթ Բանկում ավանդ հնարավոր է ներդնել հետևյալ արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի։

Ինչպե՞ս են վճարվում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները

Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են հետևյալ եղանակներով՝ ամսական  կամ ավանդի ժամկետի վերջում։

Արդյո՞ք երաշխավորվում են ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդները

Ֆասթ Բանկում ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի։

Հնարավո՞ր է իրականացնել ավանդի համալրումներ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը

Այո, Ֆասթ Բանկի ավանդները համալվող են և հնարավոր է իրականացնել պայմանագրի գործողության ողջ ընթացքում։

Հնարավո՞ր է ավանդի գումարը ստանալ մինչև ավանդի ժամկետի ավարտը

Այո, ավանդը վերադարձվում է ավանդատուին ժամկետից շուտ նրա պահանջի դեպքում, սակայն պայմանագրի ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ՝ տվյալ պահին բանկում գործող համապատասխան արժույթի համար սահմանված ցպահանջ միջոցների դիմաց հաշվեգրվող դրույքաչափերով։

Որքա՞ն եկամտային հարկ է գանձվում վճարման ենթակա տոկոսագումարից ֆիզիկական անձանց պարագայում

Ավանդատուին վճարվելիք տոկոսագումարներից գանձվում է 10% եկամտային հարկ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության պահանջների:

էջը թարմացվել է 16/04/2023, 14։00

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից