• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Խորհուրդ
Տնօրինություն
034857106314275-mask-group-9.png

Վահե Բադալյան

Խորհրդի նախագահ

Ծնվել է 1970թ․ ապրիլի 30-ին։

1993թ․-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:

1989թ․-ից սկսած ծավալում է ձեռնարկատիրական գործունեություն մի շարք ուղղություններով՝ իրականացնելով բազմաթիվ ներդրումներ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։  Իր կողմից հիմնած ընկերություններն իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Ուկրաինա և այլն։

Կարդալ ավելին

Վահե Բադալյանի կողմից հիմնադրված ընկերությունների կառավարման հիմքում ընկած է սոցիալական պատասխանատվության սկզբունքը, մասնավորապես՝  նպաստել  սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին՝ այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի վրա։

Ֆինանսներ

1994թ․-ին  ՀՀ-ում հիմնադրել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2011թ․-ին վերափոխում է գործունեության տեսակը՝ դառնալով վարկային կազմակերպություն։ Հանդիսանալով ամենախոշոր վարկային կազմակերպությունը  ՀՀ-ում՝ 2021թ․ օգոստոսին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստանում է բանկային գործունեություն ծավալելու նախնական հավանություն և անցնելով տրանսֆորմացիոն փուլը՝ 2022թ․-ի նոյեմբերի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձեռք է բերում բանկային գործունեության լիցենզիա։ 

2016թ․ Մեծ Բրիտանիայիում հիմնադրել է  «Ֆասթ Կրեդիտ» վարկային ընկերությունը, որն իր 7 մասնաճյուղերով, տարիներ շարունակ մրցունակ դիրքեր է զբաղեցնում վարկային ոլորտում։ 2022թ․-ի ընթացքում ավարտին է հասցրել Մեծ Բրիտանիայիում «Էլեկտրոնային փողերի կարգավորման ինստիտուտ»-ով (EMI - electronic money institution) փոխանցումների և այլ գործարքների իրականացման լիցենզիայի ստացման գործընթացը։

2020թ․-ին Մեծ Բրիտանիայիում բացել է FJewellery զարդերի խանութների ցանցը, որն այսօր ունի 7 խանութ-սրահ և 4000-ից ավելի տեսականի։ Զարդերի վաճառքն իրականացվում է ոչ միայն գործող խանութներում, այլև առցանց ինտերնետային կայքի միջոցով։ Կայքն ապահովում է զարդերի վաճառքն ու առաքումը ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև աշխարհի ցանկացած երկրում։ Ընկերությունը նախաձեռնել է նաև ոսկու արտադրության, վաճառքի և արտահանման գործունեություն դեպի բրիտանական շուկա։

2018թ.-ին հիմնադրել է «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, որը  մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ՝ ապահովելով արագ և անվտանգ դրամական փոխանցումներ 24/7 ռեժիմով։ «Ֆասթ Շիֆթ»-ը ունի ավելի քան 1000 վճարային տերմինալների ցանց և տրամադրում է ավելի քան 300+ վճարման եղանակներ տարբեր ոլորտների համար՝ մեկ API ինտեգրման միջոցով:

2021թ.-ին հիմնադրել է «Fast Credit UKRAINE» ընկերությունը, որն ունի ֆինանսական ընկերության լիցենզիա՝ հնարավորություն ունենալով իրականացնել ֆակտորինգի, լիզինգային ծառայությունների և տարատեսակ վարկերի տրամադրում, ինչպես նաև ավարտին  է հասցրել Ուկրաինայում վճարահաշվարկային լիցենզիայի ստացումը։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

2012թ․-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրել է  «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է։ Այն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 15 երկրում: Ընկերությունն ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաները:

Համահիմնադիր է մի շարք ընկերությունների, որոնք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս առաջարկում են տարատեսակ ծրագրային լուծումներ, արհեստական բանականության գործիքներ, առցանց համաժողովների կազմակերպման հարթակներ, կայքերի ստեղծման և ձևավորման գործիքներ և ծառայություններ (Hoory, Finconstruct, Bet Construct, UCraft.mi, FeedConstruct, Panda MR և այլն)։

Այլ բիզնես ոլորտներ

1995թ․-ին հիմնադրել է «Բադալյան Եղբայրներ» ՍՊԸ-ն, ինչպես նաև տարիների ընթացքում նաև մի քանի այլ ընկերություններ, որոնց միջոցով ծավալվում է խոշոր գյուղատնտեսական, ռեստորանային և հյուրանոցային գործունեություն (Կովկաս ռեստորանային համալիր, Կովկաս Ագրո և այլն)։

Վահե Բադալյանը,  հիմնադրելով «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամը, մշտապես ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանն ուղղված ու սոցիալական նշանակության ծրագրերում (սահմանամերձ շրջաններում գտնվող դպրոցների վերանորոգում, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն, ստարտափերի ֆինանսավորում, և այլն)։

Վահե Բադալյանը ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

4474283573456718653-0k2a5695better.jpg

Դանիել Հիլեր

Խորհրդի անդամ

Ծնվել է 1947թ․ մայիսի 12-ին։

Սովորել է Փարիզ-Դոֆին /Paris-Dauphine/ համալսարանում՝ ստանալով Կառավարման դիպլոմ, իսկ Փարիզ-Ասաս /Paris-Assas/ համալսարանում՝ իրավագիտություն։

Կարդալ ավելին

Ունի որակավորված հաշվապահների դիպլոմ (Diploma of Chartered Accountants)։

Հանդիսացել է մի շարք ընկերություններում (Ֆրանսիա, Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուսիա, Վրաստան, և այլն) խորհրդատվական և աուդիտորական առաքելություն իրականացնող թիմերի ղեկավար։ Այդ ընկերությունների թվին են պատկանում տարբեր երկրների առաջատար բանկեր, կենտրոնական բանկեր, ուղևորափոխադրման ընկերություններ և այլն։ 

Ունի փորձառություն Աֆրիկյան շուկայում, որտեղ հատուկ խորհրդատվություն է իրականացրել տարբեր ընկերությունների համար, մասնավորապես ինֆլացիայի և դևալվացիայի հետևանքների, գնման և սեփականաշնորհման վերաբերյալ։

Ունի հատուկ փորձառություն նաև տարբեր բանկերի ղեկավար պաշտոններում, որոնցից կարելի է ընդգծել  Ֆրանսիայի Հարավ-Արևմտյան Credit Mutuel բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը, Փարիզի Ազգային բանկի նախկին դուստր ընկերության` «BIAO Կամերուն»-ի (Կամերունի առաջին բանկի) գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

Ունի աշխատանքային հարուստ փորձ աշխարհի լավագույն ֆինանսաբանկային և խորհրդատվական ընկերություններում։ Գրանթ Թորնթոնի հայաստանյան և ֆրանսիական մասնաճյուղերում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում հանդիսացել է աուդիտի տնօրեն։ Անդամակցում է մի շարք միջազգային ասոցիացիաների, այդ թվում հանդիսանում է  Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի և Ֆրանսիայի հաշպահական տարբեր ասոցիացիաների անդամ։

2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

2022թ․ նոյեմբերի 9-ից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

05374480587418658-0k2a5561-minjpg.jpg

Վահան Վարդանյան

Խորհրդի անդամ

Ծնվել է 1972թ․ հունիսի 8-ին: 1989-1994թթ. սովորել է Հայաստանի ազգային ինժիներական ինստիտուտում՝ մասնագիտանալով համակարգչագիտության, կառավարչական տեղեկատվության և վերահսկման համակարգերի ոլորտում:

Կարդալ ավելին

1995-1997թթ․ սովորել է Բենթլի համալսարանի ՄաքՔալլումի բիզնես դպրոցում՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։

2009թ․ ուսանել է մենեջմենթի խորացված ծրագիր Հարվարդի բիզնես դպրոցում։

1997-2004թթ․ աշխատել է ԲեարինգՓոինթ (նախկինում՝ Քեյ Փի Էմ Ջի Քընսալթինգ) ընկերությունում որպես Ֆինանսական ծառայությունների ինտեգրացման ղեկավար։

2004-2011թթ․ զբաղեցրել է գործադիր տնօրենի, տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատուի, այնուհետև գործադիր տնօրենի առաջատար կատարողական խմբի համաղեկավարի պաշտոնները Ռենեսանս կապիտալ ընկերությունում։

2011-2013թթ․ աշխատելով Մոսկվայի բորսա MICEX-RTS-ում՝ հանդիսացել է գործադիր տնօրեն, ՏՏ գլխավոր պատասխանատու, գործադիր մարմնի անդամ։

2013-2017թթ․ աշխատել է ՄակՔինզի ընկերությունում որպես տնօրեն (գործընկեր)։

2017թ․-ից մինչ այժմ «Նաիրիան» ՓԲԸ-ում զբաղեցնում է Խորհրդի անդամի պաշտոնը։

2021թ․-ից մինչ այժմ «Դա Վինչի Կապիտալ» ընկերությունում հանդես է գալիս որպես վենչուրային գործընկեր, իսկ «Կերպակ»-ում՝ որպես հիմնադիր, գլխավոր-գործադիր տնօրեն։

2022թ․ մայիսից «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

2022թ․ նոյեմբերի 9-ից «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

04284480584318663-18606-0k2a5442-min-1jpg-16835257309862.jpg

Արմեն Քթոյան

Խորհրդի անդամ

Ծնվել է 1978թ․ սեպտեմբերի 5-ին, ք․ Հրազդանում:

1995–2000թթ․ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:

Կարդալ ավելին

2000–2003թթ․ որպես ասպիրանտ սովորել է «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ»-ում՝  «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ:

2003թ․ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի կոչում։

2001-2007թթ․ աշխատել է «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ»-ում՝ որպես օգնական-հետազոտող, այնունետև գլխավոր մասնագետ և բաժնի պետ։ 

2004թ․ «ՀՀ պետական սեփականության կառավարման հայեցակարգի» մշակման շրջանակներում եղել է գիտական խմբի ղեկավար։ Նախագծի թեման` «Տնտեսության արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրները»։

2005-2007թթ․ եղել է «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ»-ի 060 մասնագիտական խորհրդի անդամ, գիտական քարտուղար:

2009թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցրել է Գիտելիքահեն տնտեսության, ինովացիաների և ձեռնարկատիրության խթանման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը:

2011թ. աշխատել է «Ալֆա պլյուս քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես ավագ փորձագետ:

2015-2016թթ․ եղել է Տնտեսագիտական հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:

2017թ․ սեպտեմբեր-ապրիլ ամիսներին հանդիսացել է ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դոցենտ:

2016-2017թթ․ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում եղել է հետազոտական ծրագրի ղեկավար – ավագ հետազոտող:

2017-2019թթ․ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ում իրականացրել է  կրթական ծրագրերի համակարգող-փորձագետի գործառույթներ:

2017-2019թթ․ եղել է Հետազոտական թեմայի ղեկավար ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում:  

2018-2019թթ․ Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամում (Հայաստան) զբաղեցրել է փորձագետի պաշտոնը:

2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ․ հունվար ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀ նախարարության պատվերով, որպես ավագ փորձագետ, կատարել է Հայաստանում սոցիալական բնակապահովության քաղաքականության զարգացման ծրագրի հայեցակարգային հիմնադրույթների մշակում:

2022թ. փետրվարից մինչև 2022թ․ հունիս «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀ նախարարության պատվերով, որպես փորձագետ, իրականացրել է ՀՀ-ում սոցիալական բնակապահովության ընդհանրական համակարգի ներդրման ռազմավարության մշակում:

2007թ․ մինչ օրս դասավանդում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում։

2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

2022թ․ նոյեմբերի 9-ից  ստանձնել է «Ֆասթ Բանկ»  ՓԲԸ-ում Խորհրդի անդամի պաշտոնը:

03840853918668-unnamed-removebg-preview-3-16835304393586.jpg

Սվետլանա Կարապետյան

Խորհրդի անդամ

Ծնվել է 1987թ․ օգոստոսի 27-ին, ք․ Երևանում:

2005-2009թթ․ սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավագիտություն ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի կոչում:

Կարդալ ավելին

2009-2011թթ․ սովորելով նույն համալսարանի Միջազգային գործարար իրավունքի ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի կոչում:

2009թ․ ուսնակության միջազգային ծրագրով աշխատել է ԲՆՊ Պարիբաս (BNP PARIBAS/Ֆրանսիա) առևտրային բանկում՝ որպես բիզնես և խնդրահարույց վարկերի ուղղությունների իրավաբան:

2010-2013թթ․ աշխատել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում` որպես Խնդրահարույց ակտիվների բաժնի իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան:

2013-2022թթ․ աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում` որպես Բիզնես ուղղությունների իրավական սպասարկման բաժնի ավագ իրավաբան, այնույետև՝ նույն բաժնի ղեկավար:

2022թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

2022թ․ նոյեմբերի 9-ից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում ստանձնել է Խորհրդի անդամի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

01732000265222118-լլ-17223357492289.jpg

Լիլիա Մովսիսյան

Խորհրդի անդամ

Ծնվել է 1973 թ., Երևանում։

1997 թվականին ավարտել է Երևանի պետական ​​համալսարանի մեխանիկական ֆակուլտետը՝ ստանալով Կիրառական մաթեմատիկոս և մեխանիկայի մասնագետի կոչում։

Կարդալ ավելին

1998-2003թթ. աշխատել է Կրեդիտ-Երևան Բանկում որպես աուդիտոր, ավագ աուդիտոր, ներքին աուդիտի ղեկավար:

2008-2009թթ․ աշխատել է «Armcollection» ՓԲԸ-ում որպես Վերստուգող հանձնաժողովի անդամ:

2003-2018թթ․ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները.

2009 - 2018թթ.՝ Գլխավոր հաշվապահ, Տնօրինության անդամ

2008 - 2009թթ.՝ ֆինանսական տնօրենի տեղակալ

2007 - 2008թթ.՝ Պլանավորման և վերլուծության բաժնի ղեկավար

2006 - 2008թթ.՝ Համապատասխանության և ֆինանսական վերահսկողության վարչության պետ

2005 - 2006թթ.՝ Վերստուգող հանձնաժողովի նախագահ

2003 - 2005թթ.՝ Հաշվետվությունների բաժնի ղեկավար

2015-2018թթ.եղել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ:

2018-2022թթ․ զբաղեցրել է «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գլխավոր հաշվապահի, Տնօրինության անդամի պաշտոնը։

2023թ․-ից մինչև այսօր աշխատում է Գրանթ Թորնթոն Հայաստանում՝ որպես մենեջեր,

2024թ․-ի հուլիսին նշանակվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ։

էջը թարմացվել է 20/06/2024, 12։00

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից