
ՖԱՍԹ ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Սա քո հնարավորությունն է ցուցադրել ստեղծարարությունդ՝ ԱԿՆ քանդակին իր տեսակի մեջ եզակի տեսք հաղորդելով։ Տարբերվի՛ր քո տեսլականով և հնարավորություն տուր բոլորին բացահայտել աշխարհը հենց քո աչքերով։
Ֆասթ Բանկն ուրախ է հայտնել այս ստեղծարար մրցույթի մեկնարկի մասին։ Մասնակիցները պետք է շաաատ մեծ ակնի տեսք ունեցող քանդակի վրա ստեղծեն գրավիչ և յուրօրինակ ստեղծագործական աշխատանք և ցուցադրեն իրենց առանձնահատուկ արտիստիկ ոճն ու տեսլականը։
Անկախ նրանից, թե ինչ ոճ ես նախընտրում՝ աբստրակցիա, ռեալիզմ, կամ այլ՝ սա հնարավորություն է ներկայացնել հենց քո տեսլականը։ Քո դիզայնը ոչ միայն կներկայացնի ստեղծարարությունդ, այլ նաև հնարավորություն կտա մյուսներին բացահայտել աշխարհը քո աչքերով։
ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿ
19 ՍԵՊՏ, 18։00
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19 ՀՈԿՏ, 18։00
ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ՕՐ
31 ՀՈԿՏ, 18։00
Քո ստեղծագործական աշխատանքը ներկայացնելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 19-ը: Այդ վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

ՆԵՐԲԵՌՆԻ՛Ր ՔԱՆԴԱԿԸ
Պատրա՞ստ ես սկսել։ Ներբեռնի՛ր աչքի ձև ունեցող թվային քանդակը, որպեսզի սկսես քո էսքիզը։
Գծանկարը պետք է ներառի Ֆասթ Բանկի բրենդային գույները և համահունչ լինի Բանկի բրենդբուքի հետ։
Ֆասթը քեզ համար ստեղծել է բացառիկ ձևանմուշ, որի վրա կարող ես ավելացնել քո նախնական էսքիզները, գծանկարները և ստեղծարար գաղափարները։ Ավարտելուց հետո, վերջնական աշխատանքդ փոխադրիր
նույն ԱԿՆ-ի վրա և ուղարկիր, որպեսզի հաստատես մասնակցությունդ։

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
ՄՐՑՈՒՅԹԻՆ
ԼՐԱՑՐՈՒ ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ,
ՈՐՊԵՍԶԻ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՈՒՂԱՐԿԵՍ ՔՈ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԸ։
ՀԱՐԿԱՎՈՐ Է ԼՐԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ.
Ձևաթուղթը լրացնելուց և ստեղծագործությունը վերբեռնելուց հետո կստանաս էլ. նամակ և պաշտոնապես կմասնակցես մրցույթին։
ԾԱՆՈԹԱՑԻՐ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԻՆ
Մեր պատվավոր ժյուրիի կազմը բաղկացած է արվեստի, դիզայնի և ստեղծագործական նորարարության ոլորտների առաջատար ներկայացուցիչներից։ Ունենալով հարուստ փորձառություն և ճանաչում, նրանք մանրամասն կանդրադառնան յուրաքանչյուր աշխատանքին՝ գտնելու համար ամենահամոզիչ և ինքնատիպ գործերը։

Նարեկ Ավետիսյան
Արտիստ
Նարեկ Ավետիսյանը ավանգարդիստ է, ով աշխատում է նկարչության, տեսանյութերի, անիմացիայի, երաժշտության և լույսի ինստալյացիաների ոլորտներում։ Հայտնի է իր ակրիլային կտավներով, որտեղ արտիստը համադրում է 20-րդ դարի ավանգարդի ժառանգությունը հայկական արվեստի ազդեցության հետ։ Հայտնի հայ արվեստագետ Մինաս Ավետիսյանի որդին սովորել է Պ. Թերլեմեզյան արվեստի քոլեջում և Երևանի գեղարվեստի ակադեմիայում։ Նրա աշխատանքներն առանձնանում են արտահայտիչ վրձնահարվածներով, վառ գույներով, հաճախ կարմիրի գերակշռմամբ, և յուրահատուկ՝ ձեռքով մշակված մակերեսով։

Ժաննա Մկրտումյան
Ֆասթ Բանկի «Մարքեթինգի և
հաղորդակցության ծառայության» բաժնի ղեկավար
Ունենալով ավելի քան 4.5 տարվա փորձ Ֆասթ Բանկում՝ Ժաննան, որպես Մարքեթինգի և Հաղորդակցության ղեկավար, առաջնորդում է բոլոր ստեղծարարական նախաձեռնությունները և միաժամանակ վերահսկում է մի քանի նախագծերի իրականացումը։ Իր ռազմավարական տեսլականով և նորարարությամբ՝ ապահովում է մարքեթինգային արշավների լիարժեք իրականացումը, որոնք բարձրացնում են Ֆասթ Բանկի բրենդի ներկայացվածությունը։

Արմինե Հարությունյան
FTNFT phygital սփեյսի համադրող
Արմինե Հարությունյանը հայ ժամանակակից բազմամասնագիտացված արվեստագետ, կուրատոր և ֆեշն մոդել է, ով միջազգային ճանաչում է ստացել իր յուրահատուկ ներկայությամբ՝ հատկապես Gucci-ի 2020 թվականի գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությունում, ինչպես նաև ժամանակակից արվեստում և դիզայնում իր զարգացող ազդեցությամբ: Ծնված և մեծացած Երևանում՝ նա սովորել է գրաֆիկական դիզայն Երևանի Գեղարվեստի և Թատրոնի պետական ինստիտուտում՝ հիմք դառնալով նրա կարիերայի համար, որը միավորում է ավանդական արվեստներն ու թվային նորարարությունը:

Անահիտ Մարգարյան
Արտ տնօրեն
Անահիտ Մարգարյանը Երևանում բնակվող հայ իլուստրատոր և արտիստ է, ում ստեղծագործական երևակայությունը ձևավորվել է դեռ փոքր տարիքից՝ դասական երաժշտությունից և Disney-ի ոսկեդարյան անիմացիոն ֆիլմերից ներշնչված: Արվեստ սովորել է արվեստի դպրոցում, ապա արվեստի քոլեջում և ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան՝ արվեստի բակալավրի դիպլոմով:
Անահիտը մասնակցել է բազմաթիվ միջազգային նկարազարդման և դիզայնի փառատոնների՝ հատկապես Pentawards-ին և Dieline-ին, որտեղ արժանացել է ոսկե մրցանակների:

Նարեկ Ավետիսյան
Արտիստ
«Ինձ համար, ստեղծարարական գործընթացն անտեսանելին բացահայտելու ճանապարհն է»

Ժաննա Մկրտումյան
Ֆասթ Բանկի «Մարքեթինգի և հաղորդակցության ծառայության» բաժնի ղեկավար
«Արվեստը մեր արժեքների և ստեղծագործական մտքի հարթակն է։ Ֆասթ Բանկն արտիստներին հնարավորություն է տալիս օգտագործել այդ հարթակն իրենց եզակի տեսլականը բրենդային ԱԿՆ քանդակի միջոցով արտահայտելու համար»

Արմինե Հարությունյան
FTNFT phygital սփեյսի համադրող
«Արվեստը հոգու արձագանքն է »

Անահիտ Մարգարյան
Արտ տնօրեն
«Արվեստն այն վայրն է, որտեղ իմ հոգին խոսում է առանց բառերի։ Այն տանում է իմ ճշմարտությունը սահմաններից դուրս, հնչեղ՝ ամեն լեզվից բարձր։ Արվեստի միջոցով ես ձեռք եմ բերում ազատություն, գեղեցկություն և անմահություն»։

