• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայկ Մելիքյանի մենահամերգի հովանավորը Ֆասթ Բանկն է

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայկ Մելիքյանի մենահամերգի հովանավորը Ֆասթ Բանկն է

 

Այս տարի լայնածավալ միջոցառումներով նշվում է հայ եւ արեւելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա մեծ ազդեցություն թողած եւ հայկական ազգային երաժշտարվեստը համաշխարհային ճանաչման արժանացրած մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանը։

Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում Ֆասթ Բանկը, որպես գլխավոր հովանավոր, «Սարեր» մշակութային ՀԿ-ն եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կյանքի են կոչել վիրտուոզ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի բացառիկ համերգ-տեսագրությունը։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգայի-ակադեմիական թատրոնում տեղի ունեցած մենահամերգին միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարը ներկայացրել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները՝ հանրահայտ «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես» բալետներից դաշնամուրային փոխադրումներ: Հայկ Մելիքյանը, որ հայտնի է խաչատրյանական ստեղծագործությունների իր լավագույն մեկնաբանություններով, ծրագրում ներառել է նաեւ կոմպոզիտորի արվեստի վրա հանգուցային ազդեցություն թողած Ալեքսանդր Սպենդիարյանի, աշուղական երաժշտության մշակումներից, ինչպես նաեւ Առնո Բաբաջանյանի «Էլեգիա»-ն՝ նվիրված անվանի կոմպոզիտորի հիշատակին։

Ֆասթ Բանկը, որպես համերգի գլխավոր հովանավոր, չափազանց բարձր է գնահատում 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելուն եւ միջազգայնորեն դիրքավորելուն ուղղված միջոցառումների կարեւորությունն ու խթանում նրա երաժշտությունն աշխարհում ավելի լսելի դարձնելուն ուղղված քայլերը։

29.11.2023

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից