• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Երաժշտություն հանուն ապագայի․Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակույթի զարգացմանը

Երաժշտություն հանուն ապագայի․Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակույթի զարգացմանը

Վերջերս տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների «Մեր համերգը» խորագրով միջոցառումը։

Հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները կատարեցին Մենդելսոնի, Սեն-Սանսի, Սարյանի, Ռիմսկի-Կորսակովի, Բաբաջանյանի, Գերշվինի / Մանգանիի, Բաղդասարյանի, Խաչատրյանի, Վիլա-Լոբոսի, Շուբերտի, Օստրանսկիի, Ստրավինսկիի / Ագոստիի ստեղծագործությունները, իսկ համերգային ծրագիրը եզրափակվեց Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» վալսով։

Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ Ֆասթ Բանկը միացավ նախաձեռնությանը և իր նվիրատվությունը կատարեց հանուն հայկական մշակույթի զարգացման:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. հոկտեմբերին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։

Սմբատյանն այս գաղափարի շուրջ է ներգրավել հանրահայտ երաժիշտների, ովքեր վերահսկում են պատանիների պրոֆեսիոնալ աճը և հանդես են գալիս որպես հիմնադրամի դեսպաններ։

Ֆասթ Բանկի, Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և հանդիսանում է Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ պատասխանատվության կարևոր մաս:

Ֆասթ Բանկը, որպես նոր բանկ շարունակում է տրանսֆորմացիոն գործընթացը՝ ձգտելով հասնել այն տեսլականի իրագործմանը, որ դրել է իր առաջ․ այն է՝ նպաստել հասարակության ֆինանսական գրագիտության զարգացմանը, ձեռք բերել վստահելի, բարեխիղճ և թափանցիկ գործընկերոջ, ֆինանսական խորհրդատուի համբավ, արդարացնել Բանկ, հաճախորդների, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և պետության սպասելիքները։

09.06.2023

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից