• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Համահայկական ամառային 8-րդ խաղերն ավարտվեցին․ Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը պարգևատրվեց խաղերի 25-ամյակի ոսկե մեդալով

Համահայկական ամառային 8-րդ խաղերն ավարտվեցին․ Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը պարգևատրվեց խաղերի 25-ամյակի ոսկե մեդալով

Գառնիում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի փակման պաշտոնական արարողությունը։ Խաղերի անցկացման հովանավորն էր Ֆասթ Բանկը։

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո անցկացվող խաղերին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից երկու շաբաթով Հայաստան էին ժամանել 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ։ Նրանց 80%–ից ավելին առաջին անգամ էր հայրենիքում։ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, մարզիկներին, մարզասերներին հայրենիքում համախմբելու նպատակով, Օլիմպիական խաղերի սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ անցկացվող Համահայկական խաղերում այս տարի մարզիկները 19 մարզաձևում պայքարեցին մեդալների 107 հավաքածուի համար։

Ընդհանուր առմամբ, մեդալներ նվաճեցին 15 պետությունների 48 քաղաքների ներկայացուցիչներ։ Ամենաշատ մեդալները բաժին հասան Երևանի պատվիրակներին։ Մեդալներից բացի՝ խաղերի ընթացքում սահմանվեցին նաև մի քանի մրցանակներ․ Լավագույն պատվիրակություն, Արդարացի խաղ, Մարզական ոգի և արիություն, Լավագույն քաղաք և այլն։

Միջոցառման ընթացքում մի շարք գործիչներ պարգևատրվեցին Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով։ Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցելու համար պարգևատրվեց նաև Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։ Ըստ արարողակարգի՝ Վահե Բադալյանին Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալը հանձնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Համահայկական խաղերն անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 1987-1988թթ., ու հիմա անկասկած կարելի է ասել, որ այն հաջողել է և լիովին կատարում է ստանձնած առաքելությունը՝ Հայաստանում տարբեր մարզաձևերի զարգացման գաղափարի շուրջ միավորում է աշխարհասփյուռ հայ մարզիկներին ու մարզասերներին, նպաստում հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը։

Որպես հովանավոր՝ Fast Bank-ի համար կարևոր էր լինել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կողքին, խթանել տարբեր մարզաձևերի զարգացումը թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ մարզերում և նպաստել սպորտի միջոցով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը։

 

30.08.2023

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից