• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիաին

Ֆասթ Բանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիաին

Կարևորելով Հայաստանում լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը՝ Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն ստորագրել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա ՀԿ-ին անդամակցելու մասին պայմանագիրը։

Ֆասթ Բանկը կարևորում է լիզինգային համակարգի մեծ դերը երկրի տնտեսության զարգացման մեջ և պատրաստ է բացահայտել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել միասնական լուծման եղանակներ։ Համագործակցությունը նաև ստեղծելու է դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու հնարավորություն։

Ֆասթ Բանկի Բիզնեսի կառավարման տնօրեն-Տնօրինության անդամ Սերգեյ Գասպարյանը նշեց․ «Ուրախ ենք համագործակցել ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ՝ ոլորտի ստանդարտները և գործընթացները զարգացնելու նպատակով: Որպես վստահելի, պատասխանատու, հաճախորդամետ և թվային լուծումներով Բանկ՝ մենք կարևորում ենք թափանցիկությունը, արդար համագործակցությունը և ոլորտի թվայնացումը։ Անհամբեր ենք համագործակցել ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ՝ որդեգրված արժեքները ոլորտում տարածելու համար»:

Որպես նոր բանկ՝ Ֆասթի համար հատկանշական է լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներից և մարտահրավերներից, նպաստել լիզինգի վերաբերյալ ճանաչողության, իրազեկվածության բարձրացմանը։ Այս նպատակով Բանկի աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի լավագույնս տեղեկացված լինեն լիզինգ ֆինանսական գործիքին և դրա կիրառման բոլոր հնարավորություններին։

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի  նախագահ Արսեն Բազիկյանը ևս վստահություն հայտնեց, որ նոր ձևավորված Բանկը, կառույցին անդամակցելով, կհարստացնի իր գործիքակազմը, թվային նոր լուծումներ կառաջարկի տեղական շուկայում։     

Այս համագործակցությունը հաստատում է, որ այս փուլում Ֆասթ Բանկի համար կարևոր է իրազեկ լինել բանկային պրոդուկտների զարգացման միտումներին և մշակել դրանց համապատասխան առաջարկներ։

23.05.2023

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից