• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկը մշակույթի կողքին է և աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին

Ֆասթ Բանկը մշակույթի կողքին է և աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին

Ազգային մշակութային ժառանգության և ավանդույթների պահպանման նպատակով Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին և վերջինիս ելույթների, այդ թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած համերգի հանրայնացման նպատակով Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին։

Հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերի՝ «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների, «Բարեկամություն» պետական անսամբլի, «Ակունք» ազգագրական համույթի և «Գուսան» պետական անսամբլի միավորման արդյունքում ձևավորված ՊՈԱԿ-ի հիﬓական և կարևոր նպատակն է ժողովրդական երաժշտության, պարարվեստի ոլորտներում ﬕասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանուﬓ ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորուﬓ ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, ﬕջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին։

««Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը թեև մեկ տարի է, ինչ կազմավորվել է, սակայն այս կարճ ընթացքում հասցրել ենք տասնյակ համերգների մասնակցել, հանդես գալ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի պահպանումն է և շատ ուրախ ենք, որ այս գործում մեր կողքին է Ֆասթ Բանկը։ Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները։ Այսպիսով՝ մեր կատարումները վայելելու հնարավորություն ենք տվել նաև նրանց, ովքեր ֆիզիկապես ներկա չեն գտնվել մեր ելույթներին»,-նշել է կենտրոնի ղեկավար Արﬔն Սարգսյանը։

Ֆասթ Բանկի կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և հանդիսանում է Ընկերության կորպորատիվ պատասխանատվության կարևոր մաս:

03.05.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից