• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը

Ֆասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Արամ Խաչատրյան համերգասրահի,  Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Բոհեմ եւ Ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները։ Ընդհանուր առմամբ, Ֆասթ Բանկն ստանձնել էր 11 մշակութային վայրի սանհանգույցների վերանորոգումը:

 «Այս գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ մենք նկատեցինք, որ մշակութային հաստատություններում սանհանգույցներն այդքան էլ լավ վիճակում չեն: Ես կարծում եմ, որ մշակութային օջախներում ամեն ինչ պետք է լինի կատարյալ, նույնիսկ սանհանգույցները: Շինարարության ընթացքում օգտագործել ենք միայն հայկական քար, տրավերտին, լույսերը, կանթեղներն, ջահերը դարբնի ձեռքի աշխատանք են: Ամեն ինչ կառուցվել է հայկական ոճով», - ասել է Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահե Բադալյանը։

 «Համաշխարհային թատրոնի պատմության մեջ մեկենասները միշտ շատ լուրջ դերակատարում են ունեցել: Եվ փառք Աստծո, որ կան մասնավոր ընկերություններ, որոնք աջակցում են մշակութային օջախներին, վերանորոգում սանհանգույցները: Շնորհակալություն Ֆասթ Բանկին, որ մեր սանհանգույցները գտնվում են իդեալական վիճակում: Մենք շատ կարեւորում ենք մեր հանդիսատեսի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ իրենք իրենց լավ զգան», - ասել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը։

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ մինչեւ տարեվերջ կավարտվեն նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի սանհանգույցները:

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 2002 թվականին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ վերանորոգումից հետո էլ պահպանվել էր խորհրդային տարիներից եկած ասիական ոճը, չկար տաք ջուր, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ:

«Երբ բիզնեսը եւ մշակույթը համագործակցում են եւ միասին են շարժվում, շահում են երկուստեք: Սա խոսում է Ֆասթ Բանկի բարձր մակարդակի մասին: Մտածողության մասին, որը չի սահմանափակվում զուտ բանկային գործունեությամբ, այլ հասկանում է, թե ինչքան կարեւոր է, որ մեր երկիրը լինի հրապուրիչ բոլոր ասպարեզներում», - նշել է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Նշվում է, որ չափագրման եւ դիզայնի փուլում են գտնվում նաեւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի , Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Գյումրու եւ Կապանի թատրոնի սանհանգույցները:

«Շատ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին: Մեզ համար շատ կարեւոր էր սա, շատ-շատ կարեւոր էր: Մենք մասնավոր թատրոն ենք, եւ մեր համար շատ դժվար էր», - պատմել է «Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանը։

«Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում եւ Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

 

02.12.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից