• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկը ստացել է Visa International-ի անդամակցության լիցենզիա

Ֆասթ Բանկը ստացել է Visa International-ի անդամակցության լիցենզիա

2022-ի նոյեմբերին՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալուց անմիջապես հետո, Ֆասթ Բանկը դիմել է Visa International համակարգի քարտերի թողարկման և սպասարկման լիցենզիա ստանալու համար։

2023-ի մայիսին Ֆասթ Բանկը Visa International համակարգի հետ սերտ համագործակցության ադյունքում ստացել է անդամակցության լիցենզիա։

«Ուրախ ենք այս կարևոր ձեռքբերման համար, քանի որ այս լիցենզիան մեզ թույլ է տալիս ևս մեկ քայլ կատարել բանկային պրոդուկտների ներդրման գործում և ավելի մոտենալ մեր նպատակներին։ Շարունակում ենք ակտիվ համագործակցել Visa-ի հետ քարտերի թողարկումն օր առաջ սկսելու համար»,-ասաց Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Ռինա Հարությունյանը։

Visa International-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Ֆասթ Բանկը սկսել է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, մասնավորապես՝ բանկոմատների տեղադրման աշխատանքները։

Բանկը շարունակում է քարտերի թողարկումը և սպասարկումը հնարավորինս սեղմ ժամկետում սկսելու համար սերտորեն աշխատել Visa-ի հետ։ Ֆասթ Բանկը նաև ակտիվ աշխատանքներ է տանում բանկային այլ պրոդուկտների մշակման և ներդրման ուղղությամբ։

«Ֆինտեխ ընկերությունների հետ համագործակցությունը հիմնարար դեր է կատարում  Visa-ի համար ոչ միայն բիզնեսի զարգացման տեսակետից, այլև որպես ուղիղ ճանապարհ՝ ճկուն և հավակնոտ մասնակիցների հետ համատեղ նորարարական լուծումներ ներդնելու համար։  Visa֊ի մեծ փորձը վճարումների ոլորտում և տեխնոլոգաների լայն կիրառումը ֆինանսական ոլորտի նոր խաղացողների նորարարական ԴՆԹ֊ի հետ միասին, անխուսափելիորեն կհանգեցնի առաջադեմ արտադրանքների ստեղծմանը։ Մենք հավատում ենք, որ Ֆասթ Բանկը Հայաստանում հենց այդպիսի գործընկեր է»,- ասաց Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում և Հարավ-Արևելյան Եվրոպայում Visa-ի Ռազմավարական գործընկերության, Ֆինտեխ և Վենչուրային դեպարտամենտի ավագ տնօրեն Եվգենի Լիսնյակը։

Visa Inc.-ի մասին

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների համաշխարհային առաջատարն է, որը հեշտացնում է գործարքները սպառողների, վաճառողների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև ավելի քան 200 երկրներում և տարածքներում: Մեր առաքելությունն է կապել աշխարհը ամենանորարար, հարմար, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ հնարավորություն տալով անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին բարգավաճել: Մենք հավատում ենք, որ տնտեսությունները, որոնք ընդգրկում են բոլորին ամենուրեք, նաև բարձրացնում են բոլորին և ամենուրեք, և կարծում ենք, որ ապագայում փողերի շարժի հիմքը հասանելիությունն է։ 

 

Իմացեք ավելին Visa.com կայքում:

07.09.2023

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից