• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը

Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը

Բանկից հայտնում են, որ առաջարկը գործում է «Կոմիտաս Պարկ» թաղամասի Ն․ Տիգրանյան փողոցի 1-ին փակուղի թիվ 1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից գույք ձեռք բերելու դեպքում։ Ֆասթ Բանկի եւ կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության գործակցության շրջանակում հիփոթեքային վարկի անվանական (ճշգրտվող) տոկոսադրույքը կազմում է 13%, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 13,88%, իսկ նվազագույն կանխավճարը` 10%։

«Այս գործակցությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի՝ հաշվի առնելով նախագծի քաղաքաշինական նշանակությունը, ինչպես նաեւ նոր կառուցվող բնակարանների՝ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու մեր նպատակը։ Այս առաջարկից կարող են օգտվել նաեւ «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաեւ «ՊՆ եւ ԱԱԾ ծառայողների պետական աջակցության» ծրագրերի շրջանակում»,- ասել է Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Նշվում է, որ բանկը ֆինանսավորում է ինչպես բնակարանների, այնպես էլ ավտոկայանատեղիների ձեռքբերումը նույն պայմաններով։

«Օրդ Դեվելոփմենթ» ընկերության փոխտնօրեն Սամվել Օրդուխանյանը տեղեկացրել է, որ այս նախագիծը «Կոմիտաս պարկ» համալիրի արդեն 3-րդ փուլն է, որը ներառում է 1500 բնակարան, նույնքան ավտոկայանատեղի, ինչպես նաեւ հասարակական տարածքներ. բնակարաններից շուրջ 500-ը խաղարկությամբ տրամադրվել է հատուկ գնով․

«Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է մեր գործընկեր բանկը¬¬¬¬¬։ Փորձել ենք համատեղ ուժերով մեր շահառուներին ներկայացնել լավագույն պայմաններ։ Մեզ համար առաջնային է անվտանգության եւ ապահովության սկզբունքը, կառուցում ենք սեյսմակայուն, անվտանգ եւ միաժամանակ հարմարավետ շենքեր, որոնք համապատասխանում են ժամանակակից քաղաքաշինական նորմերին։ Բուլվարը համալրվում է նաեւ բարձրահարկ կառույցով, որը վերջնական տեսք է հաղորդում մեր քաղաքի կարեւորագույն առանցքին՝ Հ¬¬¬յուսիսային ճառագայթին»:

Հիփոթեքային վարկի պայմաններին ծանոթանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով կամ մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնա¬կան բանկի կողմից։

21.01.2025

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից