• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկը 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկել է դոլարային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Ֆասթ Բանկը 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկել է դոլարային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

Բանկը 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը նախատեսում է տեղաբաշխել 6% դոլարային տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։

122 օրվա ընթացքում կտեղաբաշխվեն 4 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 30 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 32 մասնաճյուղերից, «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Նշված ժամից հետո կատարված փոխանցումները մուտքագրված կհամարվեն հաջորդ աշխատանքային օրը։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։

Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, ում մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը)։

Ֆիզիկական անձանց ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հետևյալ պայմաններով՝

եթե նույն բանկում անձն ունի՝

  • Միայն ՀՀ դրամով պարտատոմսեր (ավանդի առկայության դեպքում հաշվի է առնվում նաև դրա ծավալը) երաշխավորվում է 16 միլիոն ՀՀ դրամը,
  • Միայն արտարժույթի դեպքում ՝ 7 միլիոն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,
  • Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում ՝ 7 միլիոն ՀՀ դրամը գերազանցելիս երաշխավորվում է միայն դրամային պարտատոմսը 16 միլիոն ՀՀ դրամի չափով,
  • Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում ՝ 7 միլիոն ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում, դրամայինը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութայինը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային պարտատոմսի տարբերության չափով։


ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 

ԱՄՆ դոլար

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեք

100 ԱՄՆ դոլար

Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը

4,000,000 ԱՄՆ դոլար

Թողարկվող պարտատոմսերի քանակ

40,000 հատ

Շրջանառության ժամկետ

30 ամիս

Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք

6%

Արժեկտրոնների վճարման պարբերականություն

Եռամսյակային

Թողարկող

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ

Տեղաբաշխող

«Դայմենշն» ՓԲԸ

 

Բանկը ձեռնպահ է մնում հաճախորդների միջև շահերի բախումից՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերի պաշտպանությանը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ: Ֆինանսական կազմակերպությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ սպառողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ֆինանսական կազմակերպության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում։

 

Կից՝ 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ

 

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ծրագրային ազդագրի ձեռքբերման համար կարող եք դիմել Ֆասթ Բանկ կամ «Դայմենշն» ՓԲԸ։                      

12.12.2023

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից