• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Ֆասթ Բանկը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

ՀՀ ԿԲ նախագահի 11.09.2024թ․-ի թիվ 1/354 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

 Բանկը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 28-ը նախատեսում է տեղաբաշխել դրամային, դոլարային և եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.25%, 6.25% և 5.25%  տարեկան եկամտաբերությամբ։

Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվեն 4մլրդ․ ՀՀ դրամ, 6 մլն․ ԱՄՆ դոլար և 2 մլն եվրո թողարկման ընդհանուր ծավալով և 100.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100 եվրո  անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարման պարբերականությամբ։

 

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 34 մասնաճյուղերից և «Դայմենշն» ՓԲԸ-ից : Արժեթղթային հաշվի առկայության դեպքում՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը պարտատոմսերի ձեռք բերման գումարը ապահովելով Բանկի տրամադրված հաշվեհամարներին ՝ պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ 15:30-ից հետո կատարված փոխանցումների դեպքում՝ վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։ Արժեթղթային հաշվի բացակայության դեպքում, հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա գնով։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։

Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որի մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը)։

Ֆիզիկական անձանց ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված են եկամտահարկից և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

 

08.10.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից