• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Բարդերի» ակումբի հեղինակային երգի բարեգործական երեկոն։

Բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։ Հեղինակային երգի հարթակն այս անգամ հայտնի երգահանները կիսել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք հաղթահարել են Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացած փառատոնային մրցույթը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ընդգծել է, որ երեկոն կծառայի տարեցներին տաք սնունդ մատակարարելու գործին, որն իրականացնում է «Հուսո տուն բարեգործական կենտրոնը»․ «Ես իմ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ֆասթ Բանկին այս տարվա մեր ամբողջ համերգային և փառատոնային ծրագրերին աջակցելու համար։ Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ենք ստացել չորս բարեգործական համերգ կազմակերպել և մեկ բավականին ծավալուն փառատոն ունենալ, որի շնորհիվ ունեցել ենք ավելի քան 20-30 երիտասարդի հայտնաբերում։ Այն հանրօգուտ աշխատանքը, որը մենք արել ենք, դա հենց բանկի հետ համագործակցության արդյունքում է»։

Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է, որ այս բարեգործական համերգը փոքրիկ լումա է մեծ գործի մեջ․ ««Բարդերի» ակումբն անհատների միություն է։ Մենք ժամանակ առ ժամանակ հավաքվում ենք ինչ-որ մի գործի շուրջ, այս անգամ առիթը համերգի տեսքով օգնությունն է, պարզ ասենք՝ գումար աշխատել և գումար փոխանցել։ Ֆասթ Բանկը մշտապես եղել է մեր կողքին»:

Ֆասթ Բանկը տարիներ շարունակ աջակցում է «Բարդերի» ակումբի նախագծերին և շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանի մշակութային ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

06.11.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից