• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը

Ֆասթ Բանկի աջակցությամբ Բարդերի ակումբի հեղինակ կատարողներն օրերս Ազգային Տիկնիկային թատրոնում իրականացրել են բարեգործական երեկո։

Բարդերի ակումբի այս տարվա առաջին համերգի հասույթը կուղղվի «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Համերգին հնչել են Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Էդուարդ Զորիկյանի, Լիլիթ Բլեյանի եւ այլոց կատարումները:

«Շատ շնորհակալ եմ, որ Ֆասթ Բանկն իր քաղաքականության մեջ ինտեգրել է մշակութային քաղաքականությունը: Այս համերգային ծրագիրը, իհարկե, բացառություն չէ, քանի որ աջակցությունը Ֆասթ Բանկինն է: Եվ այդ աջակցությունն է, որի շնորհիվ մենք այս դահլիճում հավաքված տոմսի գումարները կկարողանանք ուղղել մշակութային երեւույթից դուրս՝ սոցիալական տարբեր խոցելիություն ունեցող հարթակներ»,- ասել է Բարդերի ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը:

Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացած միջոցառումը հնարավորություն կտա աջակցել «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի շահառու երեք երեխայի՝ իրենց շարունակական թերապիայի եւ առողջության բարելավման հարցում։
«Ֆասթ Բանկը կարեւորում է ոչ միայն հեղինակ կատարողների ստեղծագործական առաջընթացն ու գործունեության իրականացումը, այլեւ հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանումը՝ միաժամանակ մասնակից դառնալով բարեգործությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

13.02.2025

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից