• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Ֆասթ Բանկի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս  կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը:  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ միահյուսվել են դասական սիմֆոնիկ երաժշտությունն ու փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի հանրահայտ ստեղծագործությունները: «Billie Jean»-ը, «Remember the Time»-ը,  «You Are Not Alone»-ը և Ջեքսոնի մյուս գլուխգործոցները հնչել են տարբերվող մատուցմամբ ու լուծումներով՝ հարստացված հայկական դուդուկի ելևէջներով։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` «Սիմֆոնիկ Ջեքսոնի» նման նախագծերն օգնում են ավելի շատ մարդկանց ճանաչել սիմֆոնիկ երաժշտությունը և նվագախմբի աշխատանքը․

«Մենք հավատում ենք երաժշտության ուժով մարդկանց միավորմանը և ներքին կատարելագործման ու հոգևոր վերելքի ձգտմանը: Ֆասթ Բանկը և Ֆասթեքսը մեծ սիրով արձագանքեցին աջակցելու մեր խնդրանքին, համերգի մեր գաղափարին: Իսկապես շնորհակալ եմ մեր գաղափարակիցներին», - ասել է Սերգեյ Սմբատյանը։ 

Բարձրակարգ երաժշտությունն ավելի ճանաչելի դարձնելու, համաշխարհային լեգենդների ստեղծագործությունները հայկական բեմերից և հայկական ելևէջներով հանդիսատեսին ներկայացնելու գաղափարը կարևորելով՝ «Սիմֆոնիկ Ջեքսոնի» գլխավոր գործընկեր Ֆասթ Բանկն ապագայում ևս շարունակելու է աջակցել մշակութային նմանատիպ նախագծերին։ 

 

25.07.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից