• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկի եւ Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան

Ֆասթ Բանկի եւ Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան

Ֆասթ Բանկի եւ Ֆասթ Շիֆթի աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգի պրեմիերան։

Բանկից հայտնում են, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործություն, որոնք կենդանի կատարմամբ հնչել են առաջին անգամ։

Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Սմբատյանն էր, ստեղծագործությունների մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի։

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, Արթուր Գրիգորյանի դուստր Մանե Գրիգորյանը խոստովանել է, որ այս նախագիծն իր կյանքի ամենամեծ նախագիծն է․

«Անչափ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին եւ Ֆասթ Շիֆթ ընկերությանը, որոնք մշտապես որակյալ համերգների կողքին են եւ աջակցում են դասական հետաքրքիր երաժշտական նախագծերին, այդ թվում մեր համերգին։ Սա այն նախագիծն է, որ թողնելու ենք մեզնից հետո հաջորդող սերունդներին: Որովհետեւ երաժշտությունն ազգություն չի ճանաչում: Սա մեր մեծ նվերն է աշխարհին: Մենք հույս ունենք, որ Արթուր Գրիգորյանի երաժշտությունը կփոխանցի այն սերն ու բարությունը, որն ուներ կոմպոզիտորը»:

«Ֆասթ Բանկը եւ Ֆասթ Շիֆթ ընկերությունը շարունակելու են մշտադիտարկել Հայաստանի մշակութային խնդիրները եւ անել առավելագույնը՝ աջակցելու ոլորտի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ծառայություն է, որի գլխավոր առաքելությունն է ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ:

 

20.12.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից