• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքները։

Բանկի կողմից արդիականացված սանհանգույցների դիզայնն ընտրվել է հատուկ երեխաների համար, վերանորոգման ընթացքում օգտագործվել են բացառապես բնական նյութեր: Ֆասթ Բանկի ուշադրության կենտրոնում են եղել նաեւ թատրոն այցելող մանկահասակ երեխաների մայրերը՝ հատկացվել է առանձնացված սենյակ կերակրող մայրերին:

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 2002 թվականին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ սանհանգույցները թատրոնի ամաչելու վայրն էր, թեեւ 20 տարի առաջ վերանորոգվել էին, բայց շարունակվել էր պահպանվել խորհրդային տարիներից եկած ասիական ոճը, չկար տաք ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ․ «Թատրոնը մշտապես փոխում էր իր դեմքը, բերում էր նոր տեխնիկա, փոխվում էր դահլիճը, սրահը, ամեն ինչ դառնում էր ավելի ժամանակակից, բայց սանհանգույցները մնում էին նախորդ դարում։ Համագործակցության, մեկենասության մասին խոսում եմ երեւի վերջին երեսուն տարին: Եվ լավագույն օրինակը հիմա ցուցաբերում է Ֆասթ Բանկը: Երբ բիզնեսը եւ մշակույթը համագործակցում են եւ միասին են շարժվում, շահում են երկուստեք: Ես շատ ուրախ եմ, որ Ֆասթ Բանկն այսքան մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի օջախներին: Սա խոսում է Ֆասթ Բանկի բարձր մակարդակի մասին, մտածողության մասին, որը չի սահմանափակվում զուտ բանկային գործունեությամբ, այլ հասկանում է, թե ինչքան կարեւոր է, որ մեր երկիրը լինի հրապուրիչ բոլոր ասպարեզներում»:

«Ֆասթ Բանկը՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մշտապես դիտարկում եւ աջակցում է մշակութային վայրերի խնդիրները եւ շարունակելու է խոշորացույցի տակ պահել դրանք: Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում եւ Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

15.11.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից