• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկի քարտապանները կարող են օգտվել Apple Pay-ից

Ֆասթ Բանկի քարտապանները կարող են օգտվել Apple Pay-ից

Ֆասթ Բանկի հաճախորդների համար այսուհետ հասանելի կլինի Apple Pay վճարման ծառայությունը, որն ավելի արագ, ապահով եւ անվտանգ գործարքներ է իրականացնում Apple սարքավորումների միջոցով։

Apple Pay գործիքը հնարավորություն է տալիս կցել քարտը iPhone, Apple Watch, iPad, Mac սարքերում եւ անհպում վճարումներ իրականացնել ոչ միայն առեւտրի, սպասարկման կետերում, սրճարաններում, այլեւ առցանց խանութներում եւ հավելվածներում։

Բանկից հայտնում են, որ քարտապանների տվյալներն ամբողջությամբ ապահով են, քանի որ համակարգը չի պահպանում քարտի տվյալներն ամբողջությամբ սարքի կամ Apple սերվերի մեջ, ոչ էլ կիսվում է դրանցով գործարքներն իրականացնելիս։ Համակարգը գործարկում է եզակի չկրկնվող ծածկագիր յուրաքանչյուր գործողության ժամանակ։

Ֆասթ Բանկի հաճախորդները հեշտությամբ կարող են իրենց քարտը կցել Apple Wallet-ին, ընդամենը մուտք են գործում բանկի հավելված, ապա անցնում քարտերի բաժին, էկրանի ներքեւի հատվածում կարելի է տեսնել «Add to Apple Wallet» գործողության կոճակը, սեղմում են այն եւ հետեւում հրահանգներին։ Քարտը հնարավոր է կցել վճարման անհպում համակարգին նաեւ Apple Wallet հավելվածի միջոցով՝ մուտք են գործում, սեղմում «+» նշանը եւ հավաքում քարտի անվտանգության ծածկագիրը։ Քարտը հավելվածին կցելուց հետո քարտապաններն անմիջապես կարող են գործարքներ իրականացնել՝ պարզապես մոտեցնելով սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։

 

Նշվում է, որ գործարքը վավերացվում է Face ID, Touch ID նույնականացման համակարգերով կամ այդ պահին սարքի գաղտնաբառը հավաքելով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

10.12.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից