• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից

Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից

Ֆասթ Բանկի քարտապաններն այսուհետ կարող են օգտվել Google Pay անհպում վճարման ծառայությունից։

Google Pay վճարային համակարգը հնարավորություն է տալիս քարտապաններին իրենց ֆիզիկական քարտերը վերածել թվայինի եւ Android հեռախոսների, WearOS-ի (Սմարթ ժամացույցներ) միջոցով անհպում ֆինանսական գործարքներ իրականացնել ոչ միայն առեւտրի եւ սպասարկման կետերում, այլեւ՝ համացանցում եւ հավելվածներում։

Ֆասթ Բանկի քարտապանները կարող են ներբեռնել Google Wallet հավելվածը, գրանցվել, ապա թվայնացնել իրենց բանկային քարտը, մեկ հպումով ակտիվացնել Google Pay-ը եւ կատարել վճարումներ բիոմետրիկ նույնականացմամբ, որն ավելի ապահով ու անվտանգ է, քան PIN կոդի գործարկումը։ Հավելվածում հնարավորություն կա կցել նաեւ հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ եւ միջոցառումների տոմսեր։

Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքով՝ Google Pay-ով վճարումներ կատարելն ավելի անվտանգ է դարձնում քարտապանների ֆինանսական տվյալները․ «Ուրախ ենք, որ Google Wallet-ի հնարավորությունները հասանելի են դառնում ավելի շատ մարդկանց։ Google Wallet-ը մի քայլ առաջ է՝ տվյալների արտահոսքի, ինֆորմացիայի պահպանման եւ անվտանգության առումով»:

Google Pay-ն աշխատում է անվտանգության մի քանի մակարդակի կիրառման միջոցով եւ ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենիզացիա՝ գործարքները կատարվում են թվայնացված քարտի համարով (token-ով): Թոքենների անվտանգության դինամիկ կոդը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ լրացուցիչ ապահովություն ստեղծելով քարտապանների համար։ Ի հավելումն սրան, եթե օգտատիրոջ բջջային հեռախոսը երբեւէ կորի կամ հափշտակվի, նա կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հնարավորությունից, որը թույլ է տալիս ցանկացած վայրից անմիջապես արգելափակել սարքը, նոր գաղտնաբառ գործարկել կամ հեռացնել անձնական տվյալները, ըստ օգտատիրոջ հայեցողության։

Ֆասթ Բանկի թողարկած ԱկնՔարտերը Google Wallet-ին կցելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

11.11.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից