• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է

Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է

Օրերս Ֆասթ Բանկի և լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբի միջև գործակցության մեկնարկ է տրվել։ Այսուհետ Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է: Գործակցության շրջանակում Բանկը նախատեսում է աջակցել լեգենդար «Արարատ»-ին, լինել հայկական ֆուտբոլի կողքին և նպաստել հայկական սպորտի զարգացմանը:     

 

«Բոլորս էլ գիտենք, թե «Արարատ» ակումբն իր պատմական նվաճումներով ինչ յուրահատուկ տեղ ունի հայկական սպորտում և հայ ֆուտբոլասերների սրտերում։ Եվ այս տարի, երբ լրանում է «Արարարտ 73»-ի հաղթանակի 50-ամյակը, այս համագործակցության մեկնարկը հիանալի առիթ է՝ ևս մեկ անգամ մարդկանց հնարավորություն տալու վերհիշել հաղթական էմոցիաները, ինչպես նաև նոր ճանապարհ անցնելու լեգենդար ակումբի հետ։ «Արարատը» համալրում է մեր սպորտային գործընկերների ընտանիքը՝ վերահաստատելով Ֆասթ Բանկի հանձնառությունը՝ նպաստել հայկական սպորտի զարգացմանը», - ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչ Դավիթ Թույսուզյանը։

 

Ֆասթ Բանկի և «Արարատ» ակումբի գործակցության մեկնարկը տրվել է Բանկի «Թումանյան» մասնաճյուղում։  «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը ակումբի ներկայիս ֆուտբոլիստների հետ շրջայց են կատարել Բանկի նորարար ու ժամանակակից սրահում, ծանոթացել են նաև Հայաստանում և տարածաշրջանում միակ՝ ամբողջովին ավտոմատացված պահատուփերի համակարգին։ 

 

«Շատ ուրախ ենք համագործացության համար Ֆասթ Բանկի հետ: Կարծում եմ շատ փոխշահավետ համագործակցություն կլինի, քանի որ ինչպես Ֆասթ Բանկը ձգտում է իր ոլորտում լինել լավագույնը, այնպես էլ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է խաղադաշտում լինել լավագույնը: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր համագործակցություն կստացվի», - ասել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։ 

 

Հավելենք, որ 2023թ․ խորհրդանշական է «Արարատ»-ի համար․ շուրջ կես դար առաջ՝ 1973 թվականին,  թիմը հաղթանակ է տոնել ԽՍՀՄ առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում։ Կիևի «Դինամոյի» հետ հիշարժան խաղում գրանցելով ոսկե դուբլ՝ «Արարատ»-ը հայ երկրպագուներին պարգևել է ուրախության լիարժեք ակնթարթներ։

 

https://youtu.be/AY8AuOpRSrY 

07.12.2023

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից