• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն 2025 թվականի փետրվար 17-ից մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն 2025 թվականի փետրվար 17-ից մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը

Ֆասթ Բանկը փետրվարի 17-ից հուլիսի 4-ը նախատեսում է տեղաբաշխել դրամային, դոլարային եւ եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75%, 6.25% եւ 5.25% տարեկան եկամտաբերությամբ:

Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվեն 3 մլրդ ՀՀ դրամ, 9 մլն ԱՄՆ դոլար եւ 3 մլն եվրո թողարկման ընդհանուր ծավալով եւ 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար եւ 100 եվրո անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 35 մասնաճյուղից եւ «Դայմենշն» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի այս թողարկման տեղաբաշխողը:

ՀՀ ԿԲ նախագահի 05.02.2025թ․-ի թիվ 1/35 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը։

Նշվում է, որ արժեթղթային հաշվի առկայության դեպքում, լրացնելով հայտ-հանձնարարականը եւ մինչեւ տվյալ օրվա ժամը 15։30-ը պարտատոմսերի ձեռքբերման գումարը ապահովելով բանկի տրամադրված հաշվեհամարներին, պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ Ժամը 15:30-ից հետո կատարված փոխանցումների դեպքում հայտն ընդունվում է նույն օրը, սակայն վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։

Արժեթղթային հաշվի բացակայության դեպքում հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտատոմսերի ձեռքբերումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա գնով։

Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ սոցիալական քարտ, ինչպես նաեւ բանկային հաշվի տվյալներ։

Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որի մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը):

Ֆիզիկական անձանց պարտատոմսերից ստացված եկամուտները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

11.02.2025

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից