• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏԸ ԹՈՂԱՐԿՈՒՄ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏԸ ԹՈՂԱՐԿՈՒՄ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման վերաբերյալ


2020 թվականի հուլիսի 9-ին տեղաբաշխվելու են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, ստանդարտ փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով, որը կարգավորվում է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բորսա)  «Կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոններով»: Ազդագիրը գրանցվել է 
ՀՀ ԿԲ նախագահի 03.07.2020թ-ի թիվ 1/368Ա որոշմամբ։ 

Որպես տեղաբաշխող հանդես է գալու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն։ Պարտատոմսերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանափակումներ չկան: Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ (այսուհետ՝ Բորսա) անդամները, որոնց ցանկը հասանելի է Բորսայի պաշտոնական կայքում՝ https://amx.am/am/25/membership/26/members-market-participants։

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

 

 

Առաջին տրանշ

Երկրորդ տրանշ

Արժեթղթի դասը, տեսակը

Անվանական արժեկտրոնային պարտատոմս

Անվանական արժեկտրոնային պարտատոմս

Արժեթղթի ձևը

Ոչ փաստաթղթային

Ոչ փաստաթղթային

Թողարկման արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Արժեթղթերի քանակը

40,000 (քառասուն հազար)

40,000 (քառասուն հազար)

Արժեթղթերի անվանական արժեքը (արժույթը)

10,000 (տասը հազար) ՀՀ դրամ

100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար

Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը

400,000,000 (չորս հարյուր միլիոն) ՀՀ դրամ

4,000,000 (չորս միլիոն) ԱՄՆ դոլար

Արժեկտրոնային եկամտաբերություն

10% տարեկան

6.5% տարեկան

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը

կիսամյակային

կիսամյակային

Շրջանառության ժամկետը

36 ամիս

36 ամիս

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողարկման հիմնական պայմաններն են՝  

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374 10) 510 000 /1070/ /1071/, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ +(374 60) 757 000 կամ այցելել http://www.fastcredit.am/ և http://www.armswissbank.am/ պաշտոնական ինտերնետային կայք:

 

06.07.2020

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից