• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Քարտեր
  • Fast Bank Mobile
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
Fast Bank
  • Գլխավոր
  • Բիզնես
  • Անհատներ
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
  • Fast Bank Mobile
Երեւանի կենտրոնում բացվել է Ֆասթ Բանկի հոբելյանական՝ 30-րդ մասնաճյուղը՝ ամբողջովին նոր կոնցեպտով

Երեւանի կենտրոնում բացվել է Ֆասթ Բանկի հոբելյանական՝ 30-րդ մասնաճյուղը՝ ամբողջովին նոր կոնցեպտով

Թումանյան մասնաճյուղը, ինչպես եւ մյուս 29 մասնաճյուղերը, աշխատելու է 24/7 ժամանակացույցով, որպեսզի հաճախորդները ցանկացած ժամի հնարավորություն ունենան օգտվելու բանկային ծառայություններից։

Նոր մասնաճյուղում Ֆասթ Բանկը հաճախորդներին կառաջարկի Հայաստանում և տարածաշրջանում միակ` ամբողջովին ավտոմատացված պահատուփերի համակարգը։

Այն հաճախորդներին հնարավորություն կտա առանց բանկի աշխատակցի ուղեկցության օգտվելու պահատուփից՝ ապահովելով առավելագույն գաղտնիություն եւ անվտանգություն։
 
Թումանյան մասնաճյուղն ունի տարբերվող ինտերիեր, որը մշակելիս խնդիր էր դրված ստանալ նորարարական բանկի կոնցեպտ, որտեղ հաճախորդն իրեն հարմարավետ կզգար՝ խիստ բանկային միջավայրից դուրս։ Բանկի նորարարական կոնցեպտը փոխանցելու համար առանձնացվել էր 4 հիմնական բառ՝ արագ, վստահելի, խելացի, պարզ։ Արագությունը ներկայացվել է գունային անցումներով՝ վիզուալ շարժում, դինամիկա, ինչպես նաեւ թրենդային շունչ հաղորդելու նպատակով։ Ապակիների միջոցով փոխանցվում է Բանկի թափանցիկությունն ու ցույց տալիս վստահելի լինելը։ Խելացի բառն ընդգծվել է լուսային լուծումներով եւ թվային էլեմենտներով, իսկ պարզությունն ամփոփված է սրահում գերակշռող սպիտակի մեջ։
 
Այս կոնցեպտը բավականին երկար ժամանակ է մշակվել, լավագույն փորձը ներդնելու համար մշակվել է յուրաքանչյուր դետալ, համագործակցել ինտերիեր դիզայնի մեծ թիմի հետ՝  ինքնատիպ, տարբերվող միջավայր ստանալու համար։ Թումանյան մասնաճյուղը նախատիպային մասնաճյուղ է ու Ֆասթ Բանկի 29 մասնաճյուղերը ևս շատ կարճ ժամանակահատվածում կձեւափոխվեն և այս ոճը կունենան։

 

Ֆասթ Բանկի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ներդրմանը զուգահեռ հաճախորդների հետ կենդանի շփման պահպանումը։

 

Մանրամասները կից տեսանյութում՝

 

27.07.2023

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից