• Գլխավոր
Fast Bank
  • Գլխավոր
Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն էր

Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն էր

Դասականի եւ ժամանակակից արվեստի միաձուլման՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» միջոցառման գլխավոր հովանավորը Ֆասթ Բանկն էր:

Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ «Ռեինկարնացիա օրկեստրայի» մենակատար Ռոլանդ Գասպարյանի հանդիպման արդյունքում ծնվել է «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի միտքը: Համատեղ համերգի նշանառություններից մեկը սիմֆոնիկ երաժշտությունը հասանելի դարձնելն է բազմաթիվ երիտասարդների, որոնք, գալով այս համերգին, հետագայում կգան նաեւ նվագախմբի դասական համերգներին:

«Այսպիսի նախագծերն անհնար է իրականացնել առանց հովանավորների: Հովանավորների դերն այստեղ կայանում է նրանում, որ մենք կարողանում ենք նախագծերը ներկայացնել այնպիսի բարձր որակով, որ կարողանանք ստանալ այն շոուն, որ պատկերացնում ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթ Բանկին, որի աջակցությամբ տեղի է ունենում այս համերգը»,- ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

«Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, բազմիցս նման նախագծերի կողքին է եղել եւ շարունակելու է աջակցել Հայաստանում մշակութային իրադարձությունների իրականացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

 

02.12.2024

Load More

Գլխամասային գրասենյակ

0047, ՀՀ, ք. Երևան,
Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռախոսահամար

+374 10 510 000

էլ. հասցե

fastcare@fcc.am

Հետադարձ կապ

24280-telegramfill-17423018702835.png
24281-messengerfill-17423018807394.png
24294-whatsappfill-1742303231487.png

Միացե՛ք մեզ

սոցիալական ցանցերում

24288-yo-17423022047492.png
24289-linkedin-17423022139973.png
24290-youtube-17423022231227.png
24292-insta-17423022325323.png
24291-fb-17423022416078.png

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ: 
ՍՈՒՅՆ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

©️ 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են Ֆասթ Բանկի կողմից